BAILA ցանցի մասին
BAILA Ցանցը նպաստների գրանցողների, իրավաբանական ծառայություններ մատուցողների, համայնքի առաջխաղացման և համայնքի իրազեկման ոլորտի աշխատողների թիմ է:
Մենք աջակցում ենք Լոս Անջելենոյի ներգաղթյալ ընտանիքներին և հիմնական աշխատողներին, որպեսզի նրանք օգտվեն այն հանրային օգուտներից, որոնք անհրաժեշտ են առողջ և ուժեղ լինելու համար:
Մեր ծառայություններն անվճար են:
BAILA-ի գործընկերները միասին ստեղծում են 'no wrong door' ցանց (այնպիսի ցանց, որտեղ մարդիկ կարող են ստանալ օգնություն՝ անկախ իրենց դիմած ծառայությունից կամ գործակալությունից), որտեղ մարդիկ կարող են օգնություն ստանալ.
հասկանալ, թե հանրային ինչ նպաստներ իրենք կարող են ստանալ
իրավական ծառայությունների դիմելու համար, եթե ունեն հարցեր կամ իրավական օգնության կարիք
ստանալ առողջության անվճար/սուբսիդավորված ապահովագրության և CalFresh՝ գրանցում իրավասության առկայության դեպքում
և միանալ այլ ռեսուրսներին, ինչպիսիք են WIC-ը, դրամական օգնությունը, հարկային վարկերը և այլն
BAILA ցանցի գործընկերները 2019-ին համախմբվեցին, որպեսզի լուծումներ գտնեն այն խոչընդոտների համար, որոնք թույլ չեն տալիս ներգաղթյալներին և հիմնական աշխատողներին ներգրավվել նպաստներում. նման խոչընդոտներ են հանդիսանում վախը հանրային վճարների կանոնից և նպաստ ստանալու հետ կապված բացասական կարծրատիպերը:
COVID-19 համավարակը այս աշխատանքը դարձրեց ավելի կարևոր, քան երբևէ: Ուրբան ինստիտուտի կողմից անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Կալիֆորնիայի ներգաղթյալների ցածր եկամուտ ունեցող ընտանիքների չափահասների մոտավորապես 30%-ը 2020 թվականին խուսափել է հանրային նպաստներից:
2021 թվականին մենք կարողացանք գործարկել BAILA ցանցը Կալիֆորնիայի համայնքային հիմնադրամի, Կալիֆորնիայի նվիրատվության հիմնադրամի և Վեյնգարտ հիմնադրամի կողմից տրամադրված նշանակալի ֆինանսավորման շնորհիվ: